Կարևոր իրադարձություններ

Իրաքի Ալ-Ֆալուջա քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց Իսլամական պետությունից

27 Հունիս, 2016 13:35
Հեղինակ՝ Սարգիս Գրիգորյան
Իրաքի Ալ-Ֆալուջա քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց Իսլամական պետությունից

Արաբական ԶԼՄ-ները ողողված են հետևյալ տեղեկատվությամբ՝
Իրաքի քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց Իսլամական պետությունից:
Մնում է հուսալ, որ իրաքյան զինուժը ի վիճակի կլինի պաշտպանել այդ քաղաքը իսլամականների ոտնձգություններից, իսկ պաշտոնական Բաղդադը ի զորու կգտնվի ենթարկել ալ-Ֆալուջան իրեն:

Հաշվի առնելով Իրաքի այս հատվածում ավանդապես սուննի բնակչության, հատկապես սուննի իսլամականների ամուր դիրքերը՝ արդյո՞ք իրաքյան իշխանությունները կարող են դա անել: Չէ՞ որ նախկինում (2003 թ.-ից ի վեր) քաղաքը ենթարկելու շիական իշխանությունների ու իրաքյան բանակի փորձերն անհաջողությամբ են պսակվել:

Հուսանք, որ այս անգամ այդպես չի լինի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին