Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանին իրավունք կվերապահվի պաշտոնավարել ևս մի քանի տարի. «Հրապարակ»

25 Հունիս, 2016 07:40
Բակո Սահակյանին իրավունք կվերապահվի պաշտոնավարել ևս մի քանի տարի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին ԼՂ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը փաթեթը կներկայացնի ԼՂ նախագահին: Հիշեցնենք` վերջնաժամկետը հուլիսի 1-ն է: Չնայած հանձնաժողովի անդամները խուսափում են մինչ ներկայացնելը խոսել ԼՂ կառավարման համակարգի մասին, այնուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ փորձ է արվում անցնել «ուժեղ նախագահ` առանց վարչապետ» ամերիկյան մոդելին, սակայն անցումային դրույթ-ժամանակահատվածով, որի ընթացքում Բակո Սահակյանին իրավունք կվերապահվի պաշտոնավարել եւս մի քանի տարի՝ մինչեւ բուն սահմանադրությունը կյանքի կոչվի: Իսկ հետո, երբ սահմանադրությունն սկսի գործել, Բակո Սահակյա՞նը կլինի «ուժեղ նախագահը», թե՞ մեկ ուրիշին եք սպասելու։ «Նույն Սուրբ Գիրքն ասում է, չէ՞. վաղվա հոգսը թողեք վաղվան»,- հարցից խուսափեց մեր աղբյուրը»:

 

Լրահոս

Դիտել ավելին