Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ում «մանթրաժ են». «Հայկական ժամանակ»

25 Հունիս, 2016 07:29
ՀՀԿ-ում «մանթրաժ են». «Հայկական ժամանակ»

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Սամվել Բալասանյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին ու խնդրել թույլ տալ այս անգամ էլ դառնալ Գյումրիի քաղաքապետ՝ պատճառաբանելով, թե բոլոր խոշոր քաղաքներում քաղաքապետերը 1 ժամկետից ավելի են պաշտոնավարել:

 

Բալասանյանը, ըստ նույն աղբյուրների, ասել է, որ եթե ինքն այս անգամ չառաջադրվի, իր համար մեծ ամոթ կլինի: Խնդրել է թույլ տալ և աջակցել, որ ինքը երկրորդ անգամ էլ դառնա Գյումրիի քաղաքապետ, խոստացել է անձնական գումարներից ներդրումներ անել Գյումրիում:

 

Եվ հիմա ՀՀԿ-ում այդ առումով որոշակի «մանթրաժ են», քանի որ մինչ սույն հանդիպումը կուսակցությունը քննարկել ու որոշել էր, որ այս անգամ Գյումրիում իրենց թեկնածուն պետք է լինի ՀՀԿ անդամ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին