Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ավտոմեքենաներն ընկել են ձորը, կան տուժածներ

26 Մայիս, 2016 22:15
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. ավտոմեքենաներն ընկել են ձորը, կան տուժածներ

Մայիսի 26-ին՝ ժամը 18.03-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներն ընկել են ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Տիգրանաշենի ոլորաններ) բախվել են «Mersedes E240» մակնիշի 96 ZQ 900 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ե.) և «IVECO» մակնիշի 95B31510 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Մ. Յ., Իրանի Իսլամական Հանրապետություն) ավտոմեքենաները:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ե.-ը (1980 թ. ծնված) և Մ. Մ. Յ.-ը (1984 թ. ծնված) հոսպիտալացվել են Արարատի Բ/Կ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mersedes E240» մակնիշի 96 ZQ 900 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին