Կարևոր իրադարձություններ

Եթե Էրդողանը շարունակի որպես բռնապետ հանդես գալ, Թուրքիան կմասնատվի. Հասան Ջեմալի սյունակը

26 Մայիս, 2016 21:56
Եթե Էրդողանը շարունակի որպես բռնապետ հանդես գալ, Թուրքիան կմասնատվի. Հասան Ջեմալի սյունակը

 Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, թուրքական T24 կայքի իր սյունակում անդրադարձել է քրդերի անկախության ճանաչման հավանականությանը, խոսել Իրաքի ու Սիրիայի մասնատման մասին՝ կանխատեսելով, որ եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակի որպես բռնապետ հանդես գալ, մասնատումը կսպառնա նաև Թուրքիային։

 

Սյունակը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

 

«Իրաքյան Քուրդիստանի շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին ասել է, որ Քուրդիստանն անկախության համար հասունության անհրաժեշտ մակարդակի է հասել։ Շվեյցարական թերթի համար արած հայտարարության մեջ նշել է, որ այս տարի նոյեմբերից առաջ Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվե կանցկացվի։

 

«45 մլն բլակչություն ունեցող ազգը պետք է իր պետությունն ունենա»,-ասել է նա։

 

Մասուդ Բարզանիի բերանից քրդերի անկախության մասին առաջին անգամ լսել եմ 23 տարի առաջ՝ սեփական ականջներով։
 

1993 թվականի նոյեմբերն էր։ Քուրդ առաջնորդի հետ իմ առաջին հարցազրույցն էր (վերջինը 2012 թվականի նոյեմբերին է եղել)։ Իրաքի Դոհուք քաղաքում էինք, իսկ Սադամ Հուսեյինը դեռ Բաղդադում էր։

 

Թուրքիան այն ժամանակ ոչ միայն անկախությանը, այլև Իրաքում քրդերի մասնակցությամբ դաշնության ստեղծանն էր դեմ, նույնիսկ՝ ինքնավարությանն էր դեմ։ Սրանք այն ժամանակ Անկարայի «կարմիր գծերն էին»։


Իրաքը վաղուց մասնատվել է, Սիրիան արագորեն մասնատվելու ճանապարհին է։ Երկու երկրների մասնատման պատճառն էլ բռնապետական ռեժիմները եղան։


Քրդերի՝ երբեք չմարած անկախության կրակն այժմ էլ վառվում է։ Քանի որ թե՛ տարածաշրջանային միջավայրը, թե՛ միջազգային կոնյուկտուրան քրդերի ինքնավարությունն ապահովող պայմաններ են ստեղծել։


Իրաքը վաղուց է մասնատվել։


Սիրիան արագորեն դեպի մասնատում է գնում։


Երկու երկրների մասնատման, կտոր-կտոր լինելու պատճառն էլ միապետական ռեժիմները դարձան՝ Իրաքում՝ Սադամի, Սիրիայում՝ Բաշար ալ-Ասադի։

 

Բարզանին ասում է, որ անկախությունը հասունացել է...


Սիրիական Քուրդիստանի ղեկավարությունը Մոսկվայից հետո հիմա էլ Փարիզում է այս օրերին ներկայացուցչություն բացելուն պատրաստվում։


Վաշինգտոնի հետ նրանց հարաբերություններն Անկարայի համեմատ ավելի լավ են։
Անկարան չի ցանկանում, սակայն չնայած դրան՝  ԱՄՆ զինված ուժերն ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցում են քրդերի ռազմական թևի հետ։

 

Եթե անգամ Թայիփ Էրդողանը շարունակի բղավել. «Սիրիայի հյուսիսում նոր Հյուսիսային Իրաք չեմ ուզում», իրականությունը չի փոխվի։


PKK-ի ստվերում կամ հեռվում Սիրիական Քուրդիստանը շարունակում է գոյություն ունենալ։ Եվ Ռուսաստանն էլ, ԱՄՆ-ն էլ չեն ժխտում այդ իրողությունը։

 

Այդ իրադրությունը, սակայն, PKK-ի խաղադաշտը չի նեղացնում. հակառակը՝ ընդլայնում է։
Քանի դեռ արյան լճերը մեծանում են,  քրդերն՝ անտեսվում, «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը՝ դուրս մղվում, Էրդողանն ավելի բռնապետ դառնում, ուրեմն Թուրքիան էլ է մասնատվելու..


Հայացք՝ Իրաքին


Սադամն Իրաքում մեծամասնություն կազմող շիաներին ճնշեց, քրդերին ճնշեց, իրենց հայրենիքից քշեց, 1988-ին կոտորած արեց... Եվ Իրաքը վաղուց է մասնատվել, բաժանվել։
Քրդերը հյուսիսում 1990-ականների սկզբից ի վեր գոյատևում ու անկախ պետություն ունենալուն են պատրաստվում։

 

Հայացք՝ Սիրիային

 

Ասադի ռեժիմը ճնշեց սուննիներին, որոնք բնակչության մեծամասնությունն էին կազմում։ Քրդերին անգամ մարդահաշիվ չէր անում, անգամ անձնագիր չէր տալիս։


Արդյունքը

 

Իրաքի նման Սիրիան էլ է բաժանվում։ Քրդերը խմբավորումներ են կազմում՝ Սիրիական Քուրդիստանը կառավարելու համար։

 

Այժմ նայենք Թուրքիային։


Քրդական քաղաքները տանկերով հողին են հավասարեցվում։


«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը դուրս է մղվում մեջլիսից։

6 մլն քվեի կամքն առոչինչ է համարվում։


Եվ Էրդողանը գնալով ավելի բռնապետ է դառնում։


Խոսքը չերկարացնենք։


Քանի դեռ արյան լճերը մեծանում են,  քրդերն՝ անտեսվում, «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը՝ դուրս մղվում, Էրդողանն ավելի բռնապետ դառնում, ուրեմն Թուրքիան էլ է մասնատվելու։


Թուրքերն ու քրդերն ամեն մեկն իր ճանապարհով է գնալու»։

 

Լրահոս

Դիտել ավելին