Կարևոր իրադարձություններ

Կատարել եմ ընտրությունս. ապագան գրված է. Իբրահիմովիչ

26 Մայիս, 2016 22:17
Կատարել եմ ընտրությունս. ապագան գրված է. Իբրահիմովիչ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ավարտվում է, հայտարարել է, որ արդեն որոշում է կայացրել իր պագայի հարցում:

«Ապագան արդեն գրված է: Ես կատարել եմ ընտրությունս: Կարևոր չէ, թե երբ կստորագրեմ պայմանագիրս` Եվրոպայի առաջնությունից առաջ թե հետո:

Բավականություն եմ ստանում` հետևելով լրատվամիջոցների` իմ մասին հրապարակումներին: Պարզապես, այս պահին բոլոր մտքերս կապված են «Եվրո-2016»-ի հետ»,- Goal-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին