Կարևոր իրադարձություններ

Պատրիարք Կիրիլը քննադատել է ռուսերենում օտար բառերի օգտագործումը

26 Մայիս, 2016 21:55
Պատրիարք Կիրիլը քննադատել է ռուսերենում օտար բառերի օգտագործումը

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը իր ելույթի տեքստից հանել է «թրենդ» բառը և  ասել, որ «թրենդ» բառն ու մնացած օտարաբանությունները ժամանակակից ռուսերենում օգտագործելը վատ նշան է: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:

Նրա կարծիքով, բոլորովին անտրամաբանական ու  չհիմնավորված է նման բառերի օգտագործումը: 

«Trend»-ը անգլերեն բառ է, որը  Ռուսաստանում օգտագործվում է որպես «тенденция» (միտում): Կրթված մարդիկ, կարո՞ղ  եք ինձ բացատրել դրա իմաստը: Դա ինձ համար վատ օրինակ է»,-ասել է Կիրիլը:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ այժմ ռուսաց լեզուն և գրականությունն առավել քան երբևէ, ուշադրության կարիք ունեն, քանի որ ազգային ինքնության պահպանման խնդիր կա:

 

Լրահոս

Դիտել ավելին