Կարևոր իրադարձություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի դեսպանը հրաժարական է տվել կազմակերպության «կեղծավորության» պատճառով

26 Մայիս, 2016 21:17
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի դեսպանը հրաժարական է տվել կազմակերպության «կեղծավորության» պատճառով

ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարի կամքի դեսպան, հայտնի թուրք ռեժիսոր, կոմպոզիտոր և երգիչ Զյուլֆյու Լիվանելին հինգշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին, կազմակերպությանը մեղադրելով կեղծավորության մեջ այն բանի համար, որ այն անտեսում է Դիարբեքիր քաղաքի պատմական արժեքների նշանակալի մասի ոչնչացումը թուրքական բանակի և Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև բախումների ժամանակ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Դիարբեքիր քաղաքի պատմական կենտրոն Սուրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում: Այն լրջորեն տուժել է հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, սկսված 2015 թվականի դեկտեմբերից և որը շարունակվում է ավելի քան երեք ամիս:

«Այն բանից հետո, երբ Սուրում տեղի ունեցավ պատմության ոչնչացում, Ստամբուլի Հումանիտար միջազգային գագաթնաժողովում հաղթանակեց կեղծավորությունը: Ճառելով խաղաղության մասին, լռություն պահպանելով այդպիսի խախտումների նկատմամբ, դա հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գաղափարներին»,- ասված է Լիվանելիի բաց նամակում:

 

Լրահոս

Դիտել ավելին