Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ երկրպագուների հետ

26 Մայիս, 2016 21:05
Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ երկրպագուների հետ

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ երկրպագուների հետ, նրանց ինքնագրեր տվել:

Հայաստանի ազգային հավաքականն ԱՄՆ-ում պատրաստվում է առաջիկա երկու ընկերական հանդիպումներին:

Մայիսի 28-ին տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով մայիսի 29-ին, 07:00-ին) Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսի Stubhub Center մարզադաշտում կխաղա Գվատեմալայի թիմի հետ, իսկ հունիսի 1-ին, 20:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 2-ին, 07:00-ին) նույն մարզադաշտում կմրցի Էլ Սալվադորի ազգային թիմի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին