Կարևոր իրադարձություններ

Չինաստանի Հունան նահանգում ջրհեղեղները 1826 տուն են ավերել

26 Մայիս, 2016 20:38
Չինաստանի Հունան նահանգում ջրհեղեղները 1826 տուն են ավերել

Չինաստանի Հունան նահանգում ջրհեղեղները 1826 տուն են ավերել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Հաղորդվում է, որ հորդառատ անձրևների պատճառով 4 խոշոր ջրամբարներում ջրի ավելցուկ է առաջացել:

Նահանգում փակ է դպրոցների մի մասը: Ավելի քան 27 000 մարդ է տարհանվել: Նույն նահանգի Գույդուն շրջանում անձրևներով պայամնավորված սողանքը ծածկել է արագընթաց մայրուղին:

Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում մեկ շաբաթ տեղացած անձրևների հետևանքով տուժել է ավելի քան 70 000 տեղի բնակիչ, մոտ 7 000 մարդ շտապ օգնության կարիք ունի: Քանդվել և վնասվել է ավելի քան 2 300 տուն: Նահնագի կրած տնտեսական վնասը կազմում է 50 մլն յուան (7․6 մլն դոլար):

Չինացի օդերևութաբանները երկարատև անձրևները և ջրհեղեղները կապում են Էլ-Նինյո կլիմայական երևույթի՝ Խաղաղ օվկիանոսի արևադարձային գոտու ջրի մակարդակի բարձրացման ազդեցության հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին