Կարևոր իրադարձություններ

«Ռեալ»-ի դեմ խաղի արդյունքը կախված չէ իմ ցանկությունից. Սիմեոնե

26 Մայիս, 2016 20:11
«Ռեալ»-ի դեմ խաղի արդյունքը կախված չէ իմ ցանկությունից. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Ռեալ»-ի դեմ առաջիկա խաղի մասին: Արգենտինացի մասնագետն իր սաներից առավելագույն ինքնանվիրում և անզիջում պայքար է ակնկալում:

«Կարծում եմ` խոսակցություններն անիմաստ են: Երբեմն լսում եմ, թե ինչպես են մարդիկ հայտնում իրենց ցանկությունները: Կարծում եմ` դա անիմաստ է: Պետք է ապրել ներկա ժամանակով:

Բնականաբար, ջանք չենք խնայում և որքան հնարավոր է լավ ենք նախապատրաստվում: Բայց «Ռեալ»-ի դեմ խաղի արդյունքը կախված չէ իմ ցանկությունից»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին «Սան Սիրո» մարզադաշտում:

 

Լրահոս

Դիտել ավելին