Կարևոր իրադարձություններ

Հարավային Օսիայում 2017-ին հանրաքվե կանցկացվի ՌԴ կազմում ընդգրկվելու հարցի շուրջ

26 Մայիս, 2016 20:22
Հարավային Օսիայում 2017-ին հանրաքվե կանցկացվի ՌԴ կազմում ընդգրկվելու հարցի շուրջ

Հարավային Օսիան 2017-ին հանրաքվե կանցկացնի Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու հարցի շուրջ: РИА Новости-ի հաղորդմամբ` համապատասխան հայտարարությունը ստորագրել են Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը և խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը:

 

Փաստաթուղթն ընդունվել է հանրապետության նախագահին կից գործող քաղխորհրդի նիստում:


«Ղեկավարվելով Հարավային Օսիայի ժողովրդի երկարաժամկետ շահերով և ձգտելով ապահովել հասարակաքաղաքական իրավիճակի կայունությունը երկրում` հանդես ենք գալիս համատեղ հայտարարությամբ` աջակցելով Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու հարցով  2017-ին հանրաքվե անցկացնելու մասին  քաղաքական խորհրդի որոշմանը», - ասվում է հայտարարության մեջ:


Փաստաթղթում նշվում է, որ հանրաքվեն կանցկացվի երկրում նախագահական ընտրություններից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին