Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանի քիմիական գործարանի պայթյունը բնակչության մոտ խուճապ է առաջացրել. կան զոհեր և վիրավորներ

26 Մայիս, 2016 20:27
Հնդկաստանի քիմիական գործարանի պայթյունը բնակչության մոտ խուճապ է առաջացրել. կան զոհեր և վիրավորներ

Հնդկական Դոմբիվալի քաղաքի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը: Պայթյունի հետևանքով՝ զոհվել է առնվազն 3 և վիրավորվել 120 մարդ:

Պայթյունի պատճառով հրդեհ է բռնկվել, որն այս պահին հրշեջները փորձում են մարել:

Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մարդիկ են մնացել: Նշվում է, որ պայթյունի հետևանքով 6 շենք է վնասվել, ինչը խուճապի պատճառ է դարձել:

 

Լրահոս

Դիտել ավելին