Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հուշաթերթեր կներկայացնի, թե ինչպես կարելի է ներմուծել շաքարավազ, բանան, բենզին և այլն (տեսանյութ)

26 Մայիս, 2016 13:17
Կառավարությունը հուշաթերթեր կներկայացնի, թե ինչպես կարելի է ներմուծել շաքարավազ, բանան, բենզին և այլն (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, թե ինչ ուսումնասիրություններ է կատարել նախարարությունը:

Լրագրողների հետ զրույցում  նախարարը  տեղեկացրեց, որ արտաքին առևտրային ռեժիմը տարբերվում է երեք հիմնական ուղղություններով, մասնավորապես՝ երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանը չունի ազատ առևտրի համաձայնագիր, երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր և ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքներ:

Նախարարը նշեց, որ առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ու առանձին պահանջներ են ունեն, օրինակ՝ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի, մսի, նարնջի, բանանի, բենզինի և դիզվառելիքի ներկրումների ոլորտները:

 

Լրահոս

Դիտել ավելին