Կարևոր իրադարձություններ

Հետաքրքիր փաստեր ճերմակող մազերի մասին

26 Մայիս, 2016 21:44
Հետաքրքիր փաստեր ճերմակող մազերի մասին


Տարիքի հետ միասին մարդու մազերը սկսում են ճերմակել: Դա բնական երևույթ է, որի միակ «մեղավորը» տարիներն են:

Սակայն անհանգստանալու տեղիք է տալիս այն փաստը, որ ոմանց մոտ բավականին վաղ հասակից է նկատվում ճերմակելու հակումը:

Մարդու էթնիկ պատկանելիությունը ևս իր դերն ունի այս հարցում: Կովկասի բնակիչները հակված են ավելի վաղ հասակում ճերմակած մազեր ունենալ, քան ասիացիները և աֆրո-ամերիկացիները: Սակայն մինչ օրս գիտնականներին չի հաջողվել պարզել վերջինիս պատճառը:

Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել մազերի վաղաժամ ճերմակելուն, սակայն ոչ ուղղակիորեն: Որևէ հիվանդությամբ տառապելիս մազի և մաշկի հյուսվածքները կարող են վնասվել՝ հանգեցնելով մի շարք խնդիրների:

Մարդու կենսակերպից է նաև մեծ բան կախված: Ծխելն, օրինակ, մեծապես վնասում է մազերի և մաշկի որակը, ինչպես նաև B12 վիտամինի պակասը հանգեցնում է մազերի պիգմենտացիոն խնդիրների:

Մազը և վերջինիս գույնը տարբեր բաներ են: Մազը ստացվում է մազի ցողունային բջիջներից, իսկ մազի գույնը պայմանավորված է պիգմենտ արտադրող ցողունային բջջով:

Մազերը ոչ թե ճերմակում են, այլ հենց ճերմակած են աճում:

 

Լրահոս

Դիտել ավելին