Կարևոր իրադարձություններ

Տապալումից, անհաջողությունից մի վախեցեք. Լալա Մնացականյանը` «Արտ Ֆեստ» փառատոնի մասնակիցներին

24 Մայիս, 2016 18:28
Տապալումից, անհաջողությունից մի վախեցեք. Լալա Մնացականյանը` «Արտ Ֆեստ» փառատոնի մասնակիցներին

«Մի՛ վախեցեք գնալ ձեր նպատակների և երազանքների հետևից: Տապալումից, անհաջողությունից մի վախեցեք։ Փառատոնը հնարավորություն է տալիս, որ ձեզ համեմատեք ուրիշների հետ, տեսնեք, թե ուրիշներն ինչպիսի հետաքրքիր ու տաղանդավոր աշխատանքներ են անում, որ դուք մենակ չեք այս աշխարհում, որ միայն դուք չէ, որ այդքան շնորհալի եք և միայն դուք չէ, որ այդքան մենակ եք»,- «Արտ Ֆեստ» փառատոնի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասաց մասնագիտական հանձնախմբի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասան Լալա Մնացականյանը:

Հունիսի 2-ին՝ ժամը 18-ին, «Կարապի լճում» տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել Խաղաղ» նախագիծը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի:

Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։

«ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։

Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12-ը՝ Երևանյան մշակութային օջախներում:

Բոլոր միջոցառումների մուտքն անվճար է:

 

Լրահոս

Դիտել ավելին