Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

12 Մայիս, 2016 10:50
Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Գերմանիայում այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Ադրբեջանի և Գերմանիայի միջև համագործակցման ներկայիս վիճակի և հեռանկարային զարգացման, հայ-ադրբեջանական հակամարտության, միջազգային և այլ հարցերի շուրջ:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Մամեդյարովը Շտայնմայերին մանրամասն տեղեկացրել է առաջնագծում առաջացած վերջին լարվածության, «Հայաստանի զինված ուժերի սադրանքների և հայկական կողմից ծանր հրետանիով քաղաքացիական բնակչությանը գնդակոծելու մասին»:

Մամեդյարովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության լուծման համար առաջին հերթին «հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական բռնազավթված տարածքներից, վերջ տրվի բռնազավթմանը և սկսվի քաղաքական գործընթաց»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին