Կարևոր իրադարձություններ

Հայ պաշտոնյաների զավակների բիզնեսները (լուսանկարներ)

28 Հոկտեմբեր, 2015 16:42
Հայ պաշտոնյաների զավակների բիզնեսները (լուսանկարներ)

Wnews.am-ը գրում է.

Հայաստանում ընդունված է համարել, որ յուրաքնչյուր բիզնեսի հետեւում կանգնած է պաշտոնյա, կամ էլ տվյալ բիզնեսի սեփականատերը պաշտոնյայի մտերիմն ու բարեկամն է։
Գործող ու նախկին հայ պաշտոնյաներից շատերն իրենց բիզնեսը ժառանգել են զավակներին։ Թե ում, ինչ է բաժին հասել, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ։

gayane-carukyani-xanute-12

Երևանի «Prince Princess» խանութ-սրահը պատկանում է Գագիկ Ծառուկյանի դստերը` Գայանե Ծառուկյանին։

gayane-carukyani-xanute-13

Այս խանութում ներկայացված են փոքրիկների (0-14 տարեկան տղաների և աղջիկների) համար նախատեսված իտակալան և ֆրանսիական աշխարհահռչակ բրենդներ ներկայացնող տարբեր հագուստների, կոշկեղենի և աքսեսուարների հավաքածուներ:

lusina

Patchi-ի շոկոլադե նվերների խանութը պատկանում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստերը` երգչուհի Լուսինային։

62459

Երեւանի կենտրոնում` Ամիրյան 4/7 հասցեում է գրանցված Արգամ Աբրահամյանին  պատկանող «Իմպերիում Պլազա» ՓԲԸ-ն։

իմպ

սեդրակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Սեդրակ Քոչարյանը, 2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են “Փլեյ Սիթի” սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող “ՖԱՍԹ ՔԱՐԹ” ՍՊԸ-ն, Հայաստանում “Տոյոտա” ընկերության պաշտոնական դիլեր “ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ” ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող “ԳՐԻՏՏԻ” ՍՊԸ-ն:

ibDBhtexptUzyu7lUyrvhUFOI2

Լևոն Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին, 2008 թվականից հանդիսանում է “Նաիրի Ինշուրանս” ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:

հովիկ

Hetq.am կայքի տեղեկություններով, ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանի որդին` Դավիթ Օհանյանը Վայոց ձորի մարզում հէկ է կառուցել:  Հէկը կառուցված է Հերմոն համայնքի վարչական տարածքում` Կարակայա գետի Այսաս վտակի վրա:

Լուսանկարում Հովիկ Օհանյանն է

Unknown

Շարունակությունը` այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին