Կարևոր իրադարձություններ

Առողջ ատամները մարդու բարձր սոցիալական կարգավիճակի նշան են. գիտնականներ

16 Մարտ, 2016 13:26
Առողջ ատամները մարդու բարձր սոցիալական կարգավիճակի նշան են. գիտնականներ

Մարդու ատամների վիճակը կախված է սոցիալական կարգավիճակից՝ հայտարարել են բրիտանացի գիտնականները։ Նյուքասլի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները ուսումնասիրել են 6000 մարդկանց բերանի խոռոչի վիճակը՝ հայտնում Rosbalt-ը։

Ուսումնասիրությանը մասնակցած կամավորները ներկայացրել են բնակչության տարբեր շերտեր։ Ինչպես պարզվել է՝ ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելի շուտ են զրկվում ատամներից։ Ֆինանսապես անապահով բրիտանացիների ատամները 20 տոկոսով քիչ են, քան առավել հաջողակ քաղաքացիներինը։

Ընդհանուր առմամբ գիտանականները նկատել են, որ աղքատ և բարձրագույն կրթություն չստացած մարդկանց դեպքում ավելի հաճախ են դիտվել խնդիրներ կարիեսի և լնդախտի տեսքով։

Ատամնաբույժները նշել են, որ վերջին շրջանում երիտասարդների դեպքում՝ անկախ սոցիալական վիճակից, ատամների վիճակը զգալիորեն բարելավվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին