Կարևոր իրադարձություններ

Ազգությամբ հայ օրենքով գողերի մականանուններն ու դրանց նշանակությունը (լուսանկարներ)

12 Դեկտեմբեր, 2015 17:16
Ազգությամբ հայ օրենքով գողերի  մականանուններն ու դրանց նշանակությունը (լուսանկարներ)

Shabat.am-ը ներկայացնում է ազգությամբ հայ օրենքով գողերի  մականանուններն ու դրանց նշանակությունը՝

Խորհրադային հանցավոր աշախարհի առաջին ամենալեգենդար, ամենահայտնի և ամենաիմաստուն՝ «կնքահայրերից» մեկը։ ԽՍՀՄ-ի և հետխորհրդային պետությունների հանցավոր աշխարհի ամենահզոր դեմքը։ Նա ուներ միջազգային մեծ հեղինակություն, խոսքը՝ Ռաֆայել Բաղդասարյանի՝ Սվո Ռաֆի մասին է:

 «Սվո Ռաֆ» նրան կոչեցին զուտ այն պաճառով, որ բոլորը նրա անձը  սիրում ու համարում էին իրենցը: Եվ այդպես նա բոլորի համար դարձավ «Սվո Ռաֆ» Свой Раф:

Հարություն Սերյոժայի Ռոստոմյան կամ պարզապես Էջմիածնեցի Հարութիկ, նա տարիներ շարունակ բանտարկված է եղել Նովոսիբիրիսկի բանտում:

Ամենաերիտասարդ հայ օրենքով գողը՝ Սերգեյ Ասատրյան, քրեական աշխարհում նա առավել հայտնի է «Օսետրինա կրտսեր» կամ «Սերյոժա Բենթլի» մականուններով:  «Օսետրինա կրտսեր» նրան անվանել են այն պատճառով, քանի որ նրա հայրը՝ Էդուրադ Ասատրյանը ևս «օրենքով գող» է եղել, ով Դեդ Հասանի թեմակիցների ամենավառ ներկայացուցիչիներից է եղել: Սերգեյ Ասատրյանը թագադրվել է 22 տարեկան հասակում:

Օսետրինա կրտսերը՝

Օսետրինա Էդուարդը՝

Գևորգ Մելիքյան՝ Օշականցի Գևորիկ, մականունը Արագածոտնի մարզի Օշական համայնքից է եղել, ի դեպ շրջնառավող լուրերի համաձայն նրա եղբոր դուստրը հայտնի երգչուհի Սյուզի Մելիքյանն է:

Մարզպետունի Պետրոսյան նույն  ինքը՝ Մարսո, 2009թ.-ին իր տան դիմաց սպանեցին հայտնի օրենքով գողին: «Օրենքով գող» թագադրվել էր 1983թ. Երևանում: 1990-ականների վերջին նա բնակություն էր հաստատել Մոսկվայի շրջանի Կոլոմենսկո բնակավայրում, որտեղ գլխավորել էր խոշոր չափերով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հայերից կազմված հանցավոր մի խմբավորում: Երեք տարի առաջ` 2007թ. նոյեմբերի 16-ին, անօրինական թմրանյութ պահելու համար «Մարսոն» Մոսկվայում ենթարկվել էր քրեական պատասխանատվության: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել էր 10 գ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Դատարանի վճռով` «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը ենթարկվել էր 35 հազար ՌԴ ռուբլի տուգանքի եւ արտաքսվել Հայաստան:

Անդրանիկ Սողոյան կամ պարզապես Զապ, 2014 հոկտեմբերի 28֊ին Սողոյանը ձերբակալվել է Երևանում և նրա նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանք: 2007 թ․ պատվիրել է մի հայ գործարարի սպանությունը, սակայն վարձու մարդասպանը երկու անգամ սխալվել և այլ անձի նկատմամբ է մահափորձ իրականացրել: 2015 թ․ հունվարի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը և Սողոյանը ազատ է արձակվել:

«Օրենքով գող» Լիպեցկի Արտեմ՝ Արտեմ Առաքելյանը, շրջանառվող լուրերի համաձայն նա Դեդ Հասանի ներկայցուցիչը պետք է լիներ  Լիպեցկի շրջանում, այդ պատճառով էլ ստացել է Լիպեցկի Արտեմ մականունը:

 

Շարունակելի...

 

Լրահոս

Դիտել ավելին