Կարևոր իրադարձություններ

Ով է ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիքներ փոխանցողը (լուսանկարներ)

09 Դեկտեմբեր, 2015 12:29
Ով է ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիքներ փոխանցողը (լուսանկարներ)

2015թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի  մայոր՝ 1977թ. ծնված Գարիկ Խաչիկի Մարությանը, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Shabat.am-ին հայտնի է դարձել, որ 37-ամյա Մարությանը Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ է:

Մեր տեղեկություններով, Մարությանը ծառայության ընթացքում կասկածելի վարք չի դրսևորել և որևէ արտառոց բան նրա ծառայության ընթացքում չի նկատվել:

Ստորև ներկայացնում ենք Գարիկ Մարությանի լուսանկարները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին