Կարևոր իրադարձություններ

Նոր Մոսկվայի վարձակալած բնակարանում ՀՀ երկու քաղաքացու դի է հայտնաբերվել

23 Հոկտեմբեր, 2016 23:36
Նոր Մոսկվայի վարձակալած բնակարանում ՀՀ երկու քաղաքացու դի է հայտնաբերվել

Նոր Մոսկվայի տարածքի վարձակալված բնակարաններից մեկում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի է գտնվել։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

ՌԴ ՔԿ Գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովայի խոսքով՝ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի երկրորդ մասով (2 և ավելի անձանց սպանություն)։ Առավելագույն պատիժ է նախատեսվում ցմահ ազատազրկումը կամ մահապատիժը։

 

Իվանովայի խոսքով՝ քննիչներն աշխատում են դեպքի վայրում, հարցաքննում հարևաններին ու ականատեսներին, պարզում սպանության շարժառիթները և փորձում վերականգնել տեղի ունեցածի պատկերը։

 

Լրահոս

Դիտել ավելին