Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը չի հրավիրվի նավթաարդյունահանման հարցով համաձայնագրերում մասնակցության. սաուդցի նախարար

23 Հոկտեմբեր, 2016 22:54
ԱՄՆ-ը չի հրավիրվի նավթաարդյունահանման հարցով համաձայնագրերում մասնակցության. սաուդցի նախարար

ԱՄՆ-ին չեն հրավիրի նավթաարդյունահանման հետ կապված ոչ մի համաձայնագրում մասնակցության։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ԱՄՆ-ը կհրավիրվի՞ հանդիպումներին մասնակցության՝ նավթի համաշխարհային շուկայի կայունացման գործողությունների քննարկման համար։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Այսօր ալ-Ֆալիհը Էր-Ռիադում հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։

ԱՄՆ-ը հանդիսանում է նավթաարդյունահանման ծավալով աշխարհում երրորդ երկիրը՝ Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից հետո։

 

ՕՊԵԿ-ի համաժողովի նախագահ, Կատարի էներգետիկայի նախարար Մուհամմադ բեն Սալեհ ալ-Սադան հոկտեմբերի 12-ին Ստամբուլում հայտարարել էր, որ հոկտեմբեր 28-29-ը ՕՊԵԿ-ի երկխոսությանը մասնակցության համար մտադիր է հրավիրել ավելի շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին