Կարևոր իրադարձություններ

Ջրազրկման 6 տարօրինակ ախտանշան, որոնց մասին շատերը չգիտեն

24 Հոկտեմբեր, 2016 00:55
Ջրազրկման 6 տարօրինակ ախտանշան, որոնց մասին շատերը չգիտեն

Մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ ջրի կարիք ունի, քանի որ կենսաբանական բոլոր գործընթացները տեղի են ունենում հեղուկ միջավայրում: Սա է պատճառը, որ օրգանիզմի ջրազրկման դեպքում ի հայտ են գալիս տհաճ ախտանշաններ, ինչպիսիք են՝ գլխապտույտը, գլխացավերը, հոգնածությունը և մի շարք այլ խանգարումներ: Gogetnews.info կայքը ներկայացրել է ջրազրկման 6 տարօրինակ ախտանշան, որոնց մասին շատերը չգիտեն:

Դուք մարզանքների ժամանակ քիչ եք քրտնում

Անկախ նրանից, թե դա ձեզ դուր է գալիս թե ոչ, մարզանքների ժամանակ մարդը պետք է շատ քրտնի: Այստեղ ամեն ինչ պարզ է. ոչ բավարար քանակությամբ հեղուկի կորուստը կարող է հանգեցնել գերտաքացման, ինչը բացասաբար կազդի օրգանիզմի գործունեության և ինքնազգացողության վրա: Որպեսզի շոգ եղանակին մարզանքները վտանգավոր չլինեն, անհրաժեշտ է օրվա ընթացքում սովորկանից 1-2 բաժակ ավել ջուր խմել:

Ձեր մաշկը միաժամանակ և՛ չոր է, և՛ յուղոտ

Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հասկանալ՝ ճարպոտ է ձեր մաշկը, թե չոր, մեծ է հավանականությունը, որ ձեր օրգանիզմը ջրազրկվել է: Երբ մաշկն ունենում է ջրի կարիք, այն չորանում է՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ ճարպոտ: Ամենայն հավանականությամբ՝ ձեր մաշկը ճարպոտ չոր մաշկ է, ուստի ցանկալի է ավելի շատ ջուր խմել:

Ձեր բերանից տհաճ հոտ է գալիս

Բերանի տհաճ հոտի պատճառները կարող են տարբեր լինել՝ ատամների և լնդերի խնդիրներից, մինչև մարսողության խանգարում: Ամենահեշտ վերացվող պատճառներից մեկը թքի պակասն է, քանի որ հենց նրա բակտերիասպան հատկություններն են կանխում բակտերիաների բազմացումը: Բերանի տհաճ հոտի առկայության դեպքում անհրաժեշտ է ողողել բերանը և ջուր խմել:

Դուք անընդհատ զգում եք քաղցի զգացում

Բնությունը սահմանել է, որ և՛ քաղցի զգացումի, և՛ ծարավի զգացումի համար պատասխանատու է գլխուղեղի նույն հատվածը՝ հիպոթալամուսը: Հաճախ մենք ճիշտ չենք հասկանում մեր օրգանիզմի ցանկությունները և ստացվում է խառնաշփոթ, ուստի հերթական քաղցրավենիքն ուտելու փոխարեն կարելի է մի բաժակ ջուր խմել: Անհրաժեշտ է հետևել օրգանիզմի ռեակցիային քաղցի ժամանակ. եթե մի բաժակ ջրից հետո քաղցի զգացումը քչանում է, նշանակում է մենք ունենք ոչ թե սննդի, այլ ջրի կարիք:

Ձեզ թվում է, թե դուք միշտ հիվանդ եք

Իհարկե մշտական վատ ինքնազգացողությունը կարող է պայմանավորված լինել նաև այլ խնդիրներով, սակայն հստակ պատասխան կարելի է ստանալ միայն ընդհանուր հետազոտությունից հետո: Պետք է հիշել, որ ջրի պակասը նույնպես մեծ դեր է խաղում իմունային համակարգի վատանալու գործում, ուստի, մինչ քրոնիկ հիվանդություններ վերագրելը, անհրաժեշտ է ավելացնել օրվա մեջ օգտագործվող ջրի քանակը:

Անկախ դիետաներից՝ ձեր քաշն ավելանում է

Եթե սննդակարգին հետևելու և ակտիվ կենսակերպի դեպքում ձեր քաշը հաստատուն ավելանում է, ապա հնարավոր է, որ խնդիրը ջրի պակասի մեջ է: Ջրազրկումը նպաստում է դանդաղ նյութափոխանակությանը, այդ իսկ պատճառով, եթե դուք հետևում եք ճիշտ սննդակարգի և մարզվում եք, պետք է նաև հիշել բավարար քանակությամբ ջուր խմելու մասին:

Հղիություն

Հղի կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխություններից են նաև շրջանառվող արյան ծավալի ու սրտի արտամղման մեծացումը: Դրանք նույնպես բարձրացնում են ջրի պահանջը:

Սթրես

Երկարատև սթրեսը սպառում է ձեր մակերիկամները (նրանք են արտազատում սթրեսս հորմոնները): Դա բացասական է ազդում օրգանիզմում հեղուկների մակարդակի կառավարմանը, հանգեցնելով Էլեկտրոլիտների մակարդակի նվազման ու ջրազրկման:

 

Լրահոս

Դիտել ավելին