Կարևոր իրադարձություններ

Նուշը կօգնի պաշտպանվել գրիպից

24 Հոկտեմբեր, 2016 00:16
Նուշը կօգնի պաշտպանվել գրիպից

Իրականացված հետազոտությունների արդյունքում բրիտանիայի գիտնականները պարզել են, որ նուշի մեջ պարունակվող նյութերը օգնում են դիմակայել վիրուսային վարակներին:

Հաճախակի նուշ ուտելը կօգնի բարձրացնել իմունային համակարգը:

Նուշի մեջ պարունակվող պոլիֆենոլները բնական եղանակով բարձրացնում են օրգանիզմի պաշտպանողական հատկությունները: Հետաքրքիրն այն է, որ նուշում պարունակվող նյութերը իրենց ազդեցությունն են ունենում օրգանիզմի վրա նույնիսկ մարսվելուց հետո: Բրիտանիայի գիտնականները դեռևս չեն կարողացել հստակ սահմանել նուշի օգտագործման օրական չափաբաժինը վարակներին դիմակայելու համար:

Գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է նաև, որ նուշը շատ լավ օգնում է հերպեսից հետո առաջացած բորբոքման դեմ պայքարին: Այսպիսով ձմռանը ճաշացանկում նուշի առկայությունը կբարձրացնի իմունային համակարգը:

Նուշում պարունակվում են ճարպեր, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության համար: Նուշի մեջ պարունակվում է վիտամին B (ամրացնում է եղունգները և մազերը, կարգավորում է նյարդային համակարգը, բարձրացնում է տրամադրությունը) և վիտամին E (օգնում է մկանային համակարգի աճին և օգնում է հյուսվածքների արագ վերականգնմանը):

Օրական 20 գրամ նուշի օգտագործումը ամբողջությամբ բավարարում է վերոնշյալ վիտամինների չափաբաժինը: Բացի այդ նուշում պարունակվում է երկաթ, կալիում, ֆոսոր:

 

Լրահոս

Դիտել ավելին