Կարևոր իրադարձություններ

Նա ջրի մեջ կոպեկ դրեց և սառեցրեց այն…

23 Հոկտեմբեր, 2016 23:00
Նա ջրի մեջ կոպեկ դրեց և սառեցրեց այն…

168.am-ը գրում է.

Երբ քաղաքում փոթորիկ է, վերջին բանը, որի մասին մտածում ենք, ուտելիքն է։ Սակայն, երբ փոթորիկն անհետանում է, ուտելիքը դառնում է առաջին անհրաժեշտության իր, և ամենաքիչը ցանկանում եք, որ սառնարանը բացելուց հետո միայն փչացած մթերք կգտնեք։ Marketium.ru կայքը գրում է, որ եթե սննդի վրա բորբոս ենք նկատում, նշանակում է՝ այն այլևս ենթակա չէ օգտագործման։ Սակայն հաճախ սննդի՝ օգտագործման համար պիտանելի չլինելն այնքան էլ ակնհայտ չի լինում այն դեպքում, երբ դրա օգտագործումը կարող է սննդային լուրջ թունավորման պատճառ լինել։ Իրականում շատ հեշտ է հասկանալ՝ արդյո՞ք մթերքը ենթակա է օգտագործման, թե՞ ոչ։ Այս խորհուրդը կօգնի ոչ միայն արտակարգ իրավիճակների դեպքում, այլև, եթե մի քանի շաբաթով արձակուրդ եք գնացել։

Ձեզ ընդամենն անհրաժեշտ է բաժակ, կոպեկ և ջուր։ Բաժակի մեջ ջուր լցրեք, դրեք սառցարանը։ Երբ ջուրը վերածվի սառույցի, դրա վերևի հատվածում կոպեկ դրեք և բաժակը կրկին դրեք սառցարանը։ Բացատրությունը հետևյալն է. եթե երկար ժամանակով բացակայում եք տանից, չեք կարող համոզված լինել, որ հոսանքի անջատումներ չեն եղել։ Եթե հոսանքը որոշ ժամանակով անջատվել է, մեծ է հավանականությունը, որ սառնարանում պահվող սնունդն այլևս ենթակա չէ օգտագործման։ Անզեն աչքով, սակայն, կարող է հնարավոր չլինել հասկանալ դա։

Այս դեպքում ձեզ կօգնի կոպեկը։ Եթե այն մնացել է բաժակի վերևի հատվածում, նշանակում է՝ հոսանքի անջատումներ չեն եղել, և սնունդի հետ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կարգին է։ Եթե կոպեկը հայտնվել է բաժակի ներքևի հատվածում, նշանակում է՝ հոսանքն անջատվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին