Կարևոր իրադարձություններ

Ինչու է Կարեն Կարապետյանը հրաժարվել Հովիկ Աբրահամյանի մեքենայից եւ ինչ մեքենայով է նա շրջում. «Հայկական ժամանակ»

22 Հոկտեմբեր, 2016 08:48
Ինչու է Կարեն Կարապետյանը հրաժարվել Հովիկ Աբրահամյանի մեքենայից եւ ինչ մեքենայով է նա շրջում. «Հայկական ժամանակ»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկում էր ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչեւ 200 հազար դոլարի:

Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է «Lexus lx 470» մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշերը՝ «01 LL 001»:

Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ է եղել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենան, ինչո՞ւ է Կարապետյանը հրաժարվել այդ մեքենայից, արդյո՞ք Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»-ը նոր է ձեռքբերվել, ո՞ւմ միջոցներով, զրահապա՞տ է այն, թե՞ ոչ:

Կառավարությունից մեզ պատասխանեցին, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 7-Series մակնիշի մեքենան Կառավարության ավտոտնտեսությունում է: Վստահեցրին, որ ե՛ւ BMW 7-ը ե՛ւ «Lexus lx 470»-ը Կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են: «Հայկական ժամանակ»-ը մյուս հարցերին պատասխան չի ստացել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո Հովիկ Աբրահամյանն իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենայից մեկը: Մամուլի հրապարակումներից հետո, սակայն նա վերադարձրեց այդ մեքենան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին