Կարևոր իրադարձություններ

Անփոխարինելի քֆուրչիներ չկան. Շմայսի փոխարեն ո՞վ է սպառնալու բռնաբարել. «ՉԻ»

22 Հոկտեմբեր, 2016 08:00
Անփոխարինելի քֆուրչիներ չկան. Շմայսի փոխարեն ո՞վ է սպառնալու բռնաբարել. «ՉԻ»

Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել է, թե «անփոխարինելի մարդ չկա»:

«ՉԻ» - Անփոխարինելի մարդիկ, իհարկե, իսկապես չկան: Միայն թե որոշ ժամանակ առաջ նույն Շմայսը հայտարարում էր, թե եթե որեւէ մեկը վատ բան ասի Սեյրան Օհանյանի հասցեին՝ ինքը, այսպես ասենք, վերջինիս կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կիրականացնի նրա նկատմամբ:

Հիմա հետաքրքիր է՝ ըստ պարոն շմայսի, պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելն ու որեւէ այլ պաշտոն չտալը համարվու՞մ է «նրա հասցեին վատ բան ասել», թե ոչ:

Իսկ ընդհանրապես՝ քանի որ անփոխարինելի մարդիկ իսկապես չկան, Առաքել Մովսիսյանը, կարծում ենք, հաջորդ խորհրդարանում չի լինի: Նրա փոխարեն մի ուրիշը կխոստանա բռնի զուգավորման միջոցով պատժել նրանց, ովքեր վատ կարտահայտվեն պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանի հասցեին: Եվ իհարկե՝ ավելի քաղաքակիրթ բառապաշարով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին