Կարևոր իրադարձություններ

Եվս մի քանի ժամ և կարոտով լի շուրջ 1200 ծնող կհասնի սահմանամերձ զորամասեր

22 Հոկտեմբեր, 2016 02:00
Հեղինակ՝ Տարոն Մարգարյան
Եվս մի քանի ժամ և կարոտով լի շուրջ 1200 ծնող կհասնի սահմանամերձ զորամասեր

Եվս մի քանի ժամ, և իրենց զինծառայող որդիներին հանդիպելու մեծ ցանկությամբ ու կարոտով լի շուրջ 1200 ծնող կհասնի սահմանամերձ զորամասեր:

ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի հետ համատեղ իրականացվող մեր այս նախաձեռնությունը վստահեցնում եմ՝ լինելու է շարունակական: Բացի այդ, ինչպես գիտեք, Պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներին ենք ուղեկցում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում ու գալիս տուն:

Նշեմ, որ 2013թ.-ից մեկնարկած այս ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնող արդեն հնարավորություն է ունեցել այցելել իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին:

Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին:

 

Լրահոս

Դիտել ավելին