Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Նիկողոսյանն օրերս Մոսկվայում ստեղծել է Լրագրողների աջակցության միջազգային ֆոնդ, ուր «հավաքագրելու» է ԱՊՀ լրագրողներին. «Հրապարակ»

22 Հոկտեմբեր, 2016 07:30
Անդրանիկ Նիկողոսյանն օրերս Մոսկվայում ստեղծել է Լրագրողների աջակցության միջազգային ֆոնդ, ուր «հավաքագրելու» է ԱՊՀ լրագրողներին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Մոսկվայի կենտրոնում շինարարական եւ ձկնարդյունաբերական ծրագրեր իրականացնող, երեւանյան «Գրեբոյեդով ակումբի» եւ Դմիտրի Կիսելյովի «մասնագետ» Անդրանիկ Նիկողոսյանն օրերս Մոսկվայում ստեղծել է Լրագրողների աջակցության միջազգային ֆոնդ, ուր «հավաքագրելու» է ԱՊՀ լրագրողներին` հիմնականում նոր, երիտասարդ սերնդին` համընդհանուր տեղեկատվական քաղաքականության իրականացման, «պրոֆեսիոնալ» կադրերի «պատրաստման» եւ «տեղակայման» համար: Ռուսական դպրոցների ու ճամբարների «հայր» Ա. Նիկողոսյանին, պարզվում է, այս ծրագիրն իրականացնելու համար մեկ միլիարդ դոլար է հատկացվելու` 5 հազար աշխատատեղ ստեղծելու, ԱՊՀ երկրներում «ուղեղների լվացման» օրրան ստեղծելու, արեւմտյան ազդեցությունն «արմատախիլ» անելու համար: Թիրախում նաեւ Հայաստանն է:

 

Լրահոս

Դիտել ավելին