Կարևոր իրադարձություններ

Առաջին հեռացողները կլինեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները. «Հրապարակ»

22 Հոկտեմբեր, 2016 07:15
Առաջին հեռացողները կլինեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները. «Հրապարակ»

Թեեւ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը չի շտապում արագ կադրային փոփոխություններ անել, սակայն որոշ աշխատակիցներ արդեն իսկ «ճամփա» են ընկել եւ սրտատրոփ սպասում են, թե երբ կլինի իրենց ազատման հրամանը: Ավելին` արդեն քննարկում են, թե պոտենցիալ հեռացողների տեղն ովքեր են բազմելու:

«Հրապարակ»-ի աղբյուրներից տեղեկացանք, որ առաջին հեռացողները կլինեն ՊԵԿ նախագահի առաջին տեղակալները՝ Արմեն Ալավերդյանը եւ Արթուր Աֆրիկյանը, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը: Արթուր Աֆրիկյանի փոխարեն հնարավոր է նշանակվի Արարատյան մաքսայինի պետ Սամվել Ավետիքյանը: Նա բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վարդան Հարությունյանի հետ: ՊԵԿ նախագահի ապագա տեղակալն ազգակցական կապեր ունի երգչուհի Ռուզաննա Ավետիքյանի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին