Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանը կրկին անցել է իր հին՝ մաշեցման քաղաքականությանը»

21 Հոկտեմբեր, 2016 16:23
«Ադրբեջանը կրկին անցել է իր հին՝ մաշեցման քաղաքականությանը»

Երեկ՝ ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը դիվեսրիոն ներթափանցման փորձ է կատարել, որն ետ է մղվել հայ դիրքապահների կողմից:

Shabat.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի այս ակտիվացումը՝ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը նկատում է. «Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր մաշեցման քաղաքականությունը: Նախորդ մեկ-երկու ամիսների ընթացքում վիճակը սահմանին  ավելի հանդարտ էր, որը պայմանավորված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակով: Այնտեղ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էի անցկացվում, և Ալիևին բոլորովին հարկավոր չէր, որ իր կարևորագույն հարցը լուծելիս խնդիրներ առաջանան: Հիմա նա կրկին վերադառնում է իր հին քաղաքակակնությանը: Ալիևը դատապարտում չի տեսնում որևէ մեկի կողմից, այդ թվում նաև համանախագահների: Ավելին,  ՀԱՊԿ-ի գագաթաժողովը Երևանում ցույց տվեց, որ Հայաստանը իրական դաշնակիցներ չունի»:

Հոկտեմբերի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի պլանային դիտարկում անցկացրեց, և նույն օրն Ադրբեջանը ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ: Պապյանը հակառակորդի այս գործողություններում տեսնում է Ադրբեջանի՝ արդեն իսկ հայտնի ձեռագիրը.   «Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանն ԵԱՀԿ առաքելություններից անմիջապես առաջ կամ հետո, անգամ դրանց զուգահեռ, նման քայլերի է դիմում: Դրանով նա հասկացնում է իր դիրքորոշում, ասում, որ իր համար հարցի լուծումը իր ուզած տարբերակով է գտնելու, այո նա ռազմատենչ է, բայց իր խնդիրներն է լուծում և ցույց տալիս, որ որևէ մեկը որևէ հարց լուծող չէ իր համար: Ալիևն ուզում է ասել, որ կամ բոլորը պետք է ընդունեն խաղի իր կանոնները, կամ ինքն անընդհատ կապակայունացնի վիճակը և դեպի անկայունություն կտանի տարածաշրջանը: Բազմիցս Ադրբեջանը նշել է, որ հույսեր չի կապում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կկարողանա հակամարտությունը կարգավորել»:

Քաղաքագետը չի բացառում, որ դիվերսիոն ներթափանցման փորձերը կարող են լինել ավելի լայնածավալ ռազմական ագրեսիայի սկիզբ նախանշել. Ռազմական լայնածավալ գործողություններ Ադրբեջանն ի վերջո սկսելու է սակայն խնդիրն այն է, թե նա  կոնկրետ երբ կնախաձեռնի դրանք. կլինի դա աշնա՞նը, թե՞ գարնանը: Եթե նա հիմա սկսի, ապա պետք է կարողանա  մինչև ձմեռ, այսինքն՝ մինչև ճանապարհների փակվելը լուրջ հաջողության հասնել: Ադրբեջանը՝ որպես հարձակվող կողմ ավելի շատ մոբիլիզացիայի կարիք ունի, քան մենք՝ որպես պաշտպանվող կողմ:

Չեմ կարծում, որ այժմ Ադրբեջանը դիմի լայնածավալ ռազմական գործողությունների, քանի որ եղանակային պայամնները կարող են խնդիրներ ստեղծել  զրահատեխնիկայի փոխադրման հարցում: Ավելի հավանական եմ համարում, որ հակառակորդը ռազմական գործողություններ կփորձի ծավալել ուշ գարնանը»,-նշում է Պապյանը:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին