Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը և «ԱՐԹՄԵԴ» ԲԿ-ն հաշտվել են. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբեր, 2016 10:16
Ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը և «ԱՐԹՄԵԴ» ԲԿ-ն հաշտվել են. «Ժողովուրդ»

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը՝ Լիա Հունանյանը, և ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն հաշտվել են։ Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ուներ նաև բժիշկների հետ։ Ավելին՝ գործընթացը հասել էր դատարան։ Այսպես՝ նախկին ոստիկանապետի դուստրը հայցերով դիմել էր դատարան, սակայն փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով դատարանը ստիպված էր վարույթ չընդունել Հունանյանի հայցերը։
Սակայն վերջինս որևէ կերպ չէր հանձնվում և տեխնիկական հերթական խնդիրը կարգավորելով՝ կրկին դիմել էր դատարան։


«Ժողովուրդ»–ն ավելի վաղ հայտնել էր, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր և Քանաքեռ– Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով։ Ոստիկանի դուստրը պահանջում էր, որ ՓԲԸ– Ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն՝ առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ։ Եվ այսպես՝ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ ԲԿ-ն և Լիա Հունանյանը հաշտության պայմանագիր են ստորագրել այն պայմանով, որ Հունանյանի պահանջված գումարը փոխհատուցվի»,–գրում է թերթը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին