Կարևոր իրադարձություններ

Կառավարության հռչակած փոփոխությունները հնարավոր է իրենց հետ բերեն սկանդալային բացահայտումներ. «Ժամանակ»

21 Հոկտեմբեր, 2016 10:10
Կառավարության հռչակած փոփոխությունները հնարավոր է իրենց հետ բերեն սկանդալային բացահայտումներ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաներ սկսկել են մանրազնին ուսումնասիրել գնումների ոլորտն ու պարզել, թե ինչպես են մսխել բյուջեն նախորդները։ Սկանդալային բացահայտումներ են սպասվում առողջապահության ոլորտում։ Նորանշանակ Լեւոն Ալթունյանը սկսել է ուսումնասիրություններ կատարել դեղերի ձեռքբերման պլանավորման ոլորտում եւ արդեն իսկ որոշակի բացահայտումներ է կատարել։ Ի դեպ, բացի նախկին նախարարի գործունեության ուսումնասիրությունից, նոր նախարարը նաեւ պլանավորում է կադրային ջարդ, ինչն արդեն դժգոհություն է հասունացրել նախարարությունում։ Բոլորը տագնապած սպասում են իրենց հերթին, քանի որ Լևոն Ալթունյանը որոշել է անարդյունավետ ծախսերի կրճատումը իրականացնել կադրային կրճատումով։ Մինչդեռ հին աշխատակազմը բողոքում է, որ դա կարող է մասնագիտական մեծ հարված հասցնել առողջապահական համակարգին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին