Կարևոր իրադարձություններ

«Վերեւից» հասկացրել են, թե որ պատգամավորները կարող են լինել ՀՀԿ-ի ցուցակում. «Իրատես»

21 Հոկտեմբեր, 2016 09:30
«Վերեւից» հասկացրել են, թե որ պատգամավորները կարող են լինել ՀՀԿ-ի ցուցակում. «Իրատես»

ՀՀԿ-ում թունդ խմորման փուլում է նախընտրական ցուցակներում ընդգրկվող անձանց թեման։ Արդեն հստակ է այն մոտեցումը, որով առաջնորդվելու են։ «Վերեւից» հասկացրել են գործող պատգամավորներին, որ մանդատի ակնկալիք կունենան միայն այն ժամանակ, երբ կբավարարեն առաջադրված պահանջներին։

«Իրատես»-ի տեղեկություններով, կուսակցության վերնախավում քննարկվում է այն հավանական թեկնածուների հարցը, ովքեր կարող են շատ ձայներ ապահովել. յուրաքանչյուր ընտրատարածքից պետք է լինի այնպիսի թեկնածու, ում բարձր ինտելեկտն ու բարի համբավը պարտադիր պայման չեն, պարտադիրը «ձայներ բերելու» կարողությունն է։
Այս տրամաբանությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ իշխող մեծամասնության խորհրդարանական «խճանկարն» էական փոփոխություններ չի կրի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին