Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նորանշանակ նախագահը երկու շաբաթ Է տվել «կարգոներին». «Հայկական ժամանակ»

21 Հոկտեմբեր, 2016 09:21
ՊԵԿ նորանշանակ նախագահը երկու շաբաթ Է տվել «կարգոներին». «Հայկական ժամանակ»

ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ Է տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար։

 

Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին Է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը եւ հանձնում դրանք ապրանքների տերերին։ Դա տարիներով ձեւավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում։ ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են նրա վերահսկողության տակ գործող «կարգոներ»։ Թե ինչ կանի Վարդան Հարությունյանը, պարզ կդառնա շատ շուտով:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին