Կարևոր իրադարձություններ

Արտեմ Ասատրյանը նախարարության կողմից հայտարարված մրցույթները ուղղորդո՞ւմ է. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբեր, 2016 09:14
Արտեմ Ասատրյանը նախարարության կողմից հայտարարված մրցույթները ուղղորդո՞ւմ է. «Ժողովուրդ»

Վերջին շրջանում «Ժողովուրդ»–ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների կողմից հայտարարված մրցույթները ուղղորդում է։ Օդում կախված լուրեր կան այն մասին, որ բացվում են տարբեր ՍՊԸ-ներ ու Ա/Ձ-ներ, որոնք մասնակցում են այս կամ այն մրցույթին և առանց մրցակցության շահում, քանի որ Արտեմ Ասատրյանի հովանավորության տակ են։ Իսկ այն ընկերությունները, որոնք օրենքի տառին համապատասխան հաղթում են, նախարարը չեղյալ է հայտարարում մրցույթները, որպեսզի իր «հավատարիմները» շահեն։

Երեկ «ժողովուրդ»–ը այս խնդրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանից։ Ի պատասխան՝ նա ասաց, թե փաստեր չկան։ Այսինքն՝ եթե անուն չկա, եթե անձը վախենում Է հրապարակային հանդես գալ, ապա խնդիրը գոյություն չունի, լուրերն Էլ բամբասանք են, ինչպես միշտ:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին