Կարևոր իրադարձություններ

Աժ-ում անցակետերը դեռ հսկվում են ավտոմատներով. «Հրապարակ»

21 Հոկտեմբեր, 2016 08:37
Աժ-ում անցակետերը դեռ հսկվում են ավտոմատներով. «Հրապարակ»

«Ասացին՝ դեռ վտանգ կա։ Երեկ Աժ միջանցքներում խաղաղ էր. բոլորը մի մարդու նման, այդ թվում Մհեր Սեդրակյւսնը, գեներալ Մանվելը (Սեյրան Սարոյանը Երուսաղեմում է), խելոք Նստած՝ ունկնդրում էին Կարեն Կարապետյանին։


Առաջին ընդմիջումից հետո արդեն Աժ դահլիճը կիսադատարկ էր՝ դաշնակցական նախարարները, ինչպես Հովիկ Աբրահամյանի ժամանակ, ընդմիջմանը դուրս եկան Գալուստ Սահակյանի դռնից, նրանց հետ նաև՝ Կարեն Կարապետյանը՝ իրենց հետ տանելով նորերից միայն առողջապահության նախարարին։ Վերջինիս հակացուցված է հարցազրույց տալը, ասել են՝ բոլ խոսել ես, ընդմիջում տուր։ Նորեկներից Սուրեն Կարայանին ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը գուրգուրանքով ասաց. «Մեր իջևանցին է, ամենակարգին տղեն կառավարությունում», ու տարավ իր սենյակ՝ սոփճ տալու։ Սակայն նրա սենյակից դուրս գալով՝ շփոթված Կարայանի ոտքը փաթաթվեց միջանցքի գորգին, մի կերպ փրկվեց ընկնելուց։ «Խորհրդարանը չեկավ Ձեր վրա, լավ չբեմեցիք, փաստորեն»,– նկատեց  «Հրապարակ»-ը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին