Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանը Հովիկ Արգամիչին տված խոսքը չի պահել՝ ասելով. «Խոսք եմ տվե, չեմ կռնա ձեզի տալ, ներող». «Իրատես»

21 Հոկտեմբեր, 2016 08:12
Վարդան Ղուկասյանը Հովիկ Արգամիչին տված խոսքը չի պահել՝ ասելով. «Խոսք եմ տվե, չեմ կռնա ձեզի տալ, ներող». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Սլաբոդկա» թաղամասի իր ձայները, որ մոտ չորս հազար էին, «հալալ» կիսել է երկու մասի` երկու հազարը՝ «Վերածնված Հայաստանին», որի ավագանու ցուցակում հարազատ փեսան էր, մյուս երկու հազարը չի տվել ԲՀԿ-ին, ինչը նախօրոք խոստացել էր Հովիկ Արգամիչին, տվել է «Համախմբում» կուսակցությանը։

«Քոչարյանին խոսք եմ տվե, չեմ կռնա ձեզի տալ, ներող»,- ասել է Վարդան Ղուկասյանը ԲՀԿ-ին: Ասում են նաեւ, թե «Համախմբում»-ի հիմնական ձայները եղել են հենց դրանք, սակայն ո՛չ մեկ ժամ «Համախմբում» դաջվածքով մայկա հագնելը, ինչն արժեցել է երեք հազար դրամ, ո՛չ տնետուն այդ մայկայով երեկոյան ման գալը` հինգ հազար դրամ, ո՛չ էլ ողջ օրը մայկա հագնելն ու շրջելը՝ 15 հազար դրամ` «սպիտակ փողերով», չեն օգնել «համախմբվածներին», քանզի դա արվել է պայմանագրային հիմունքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին