Կարևոր իրադարձություններ

Բավարարվել են Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելով. մյուս մարզպետներին՝ «հաջորդ դասին». «Հայկական ժամանակ»

21 Հոկտեմբեր, 2016 08:00
Բավարարվել են Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելով. մյուս մարզպետներին՝ «հաջորդ դասին». «Հայկական ժամանակ»

Իշխանություններն առայժմ կանգնեցրել են մարզպետների փոփոխության գործընթացն ու առայժմ բավարարվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելով, որոշվել է այդ հարցին անդրադառնալ մի փոքր ավելի ուշ:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ հիմա իշխանության վերին օղակներում վերլուծում են 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքներն այն առումով, թե որ մարզպետն է կարողացել շատ ԱՅՈ-ներ ապահովել: Պարզվում է, մարզային ամենաբարձր արդյունքներից մեկը ապահովել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ընդ որում, վերջինս իր մարզում կարողացել է այդ արդյունքները ցույց տալ հնարավորինս անաղմուկ կերպով:

Եվ դրա արդյունքում ձեռք բերած վստահության շնորհիվ էլ նրան հաջողվել է Սեւանում հանրապետական երեք թեկնածուների փոխարեն քաղաքապետ դարձնել Սարգիս Մուրադյանին: Իսկ ընտրություններին իշխանությունների օգտին լավ արդյունքներ ապահովել չկարողացող մարզպետներից է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Կոտայքի մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը:

Իշխանությունները քննարկում են հատկապես այս երեք մարզերում կամ մարզպետի փոփոխության, կամ ինչ-որ կերպ իրենց դիրքերն ուժեղացնելու հարցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին