Կարևոր իրադարձություններ

6 գաղտնիք ինքնաթիռով թռչելու մասին, որոնք բորտուղեկցորդուհիները երբեք չեն պատմում ուղևորներին

21 Հոկտեմբեր, 2016 23:00
6 գաղտնիք ինքնաթիռով թռչելու մասին, որոնք բորտուղեկցորդուհիները երբեք չեն պատմում ուղևորներին

Բորտուղեկցորդուհիները երբեք չեն պատմի այս մասին ուղևորներին աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ, սակայն անձնական զրույցներում նրանք կարող են 6 գաղտնիքներ բացահայտել ինքնաթիռներով թռչելու մասին, որոնց մասին ուղևորների մեծամասնությունը պատկերացում չունի։

1. Ինքնաթիռներում տրվող ականջակալները նոր չեն

Չնայած նրան, որ դրանք տրվում են պոլիէթիլենային փաթեթի մեջ, ուղևորներին տրվող ականջակալներն ամենայն հավանականությամբ արդեն բազմիցս եղել են այլ ուղևորների ականջների մեջ։ Սակայն պետք չէ զզվանքից ծամածռվել, որովհետև ամեն չվերթից հետո դրանք մաքրվում են։

2. Ինչու են վայրէջքից առաջ անջատում ներսի լուսավորումը

Ինքնաթիռի սրահի լույսերը վայրէջքից առաջ անջատելու իրական պատճառը կայանում է դրանում, որ ուզում են, որ գիշերով արվող վայրէջքների ժամանակ ուղևորների աչքերը սովորեն մթությանը, եթե հանկարծ պահանջվի հրատապ էվակուացիա։

3. Թեյի ու սրճի համար օգտագործվող ջուրը մաքուր չէ

Ինքնաթիռում թեյ կամ սուրճ ուզելիս մեկ անգամ էլ մտածեք, որովհետև դրանք պատրաստվում են բանկաներում պահվող ջրից, իսկ այդ բանկաները դժվար թե երբևէ լվացվեն, ինչպես պատմում են բորտուղեկցորդուհիները։

4. Բորտուղեկցորդուհիներն անվճար են աշխատում ինքնաթիռի դռները բացվելուց հետո

Համաձայն աշխատանքային պայմանագրերի՝ բորտուղեկցորդուհիներն ու բորտուղեկցորդները ժամավճար են ստանում միայն թռիչքային ժամերի համար, իսկ այն պահից, երբ ինքնաթիռի դռները բացվում են, նրանք դադարում են վարձատրվել։

5. Դիետիկ Կոլան մատուցելն ամենադժվարն է սպասարկման առումով

Բորտուղեկցորդուհիներն ամենաշատը չեն սիրում ուղևորների համար դիետիկ Կոլա լցնել։ Բանն այն է, որ 10.000 մետր բարձրության վրա դրա փրփուրը շատ ավելի դանդաղ է իջնում, քան սովորականում, ու այդ ընթացքում բորտուղեկցորդուհին կարող է 2-3 ուղևորի սպասարկել։

6. Ինչու են պահանջում անջատել էլեկտրոնիկ սարքավորումները

Միացված հեռախոսներն ու նոութբուքները չեն կարող ավիավթարի պատճառ դառնալ։ Ինչպես անկեղծացել է մի բորտուղեկցորդուհի, միակ պատճառը, որի համար պահանջվում է անջատել դրանք, կայանում է նրանում, որ դրանք նյարդայնացնում են օդաչուներին։

 

Լրահոս

Դիտել ավելին