Կարևոր իրադարձություններ

Նորաձևության աշխարհը ցնցած 80-ամյա չինացին պնդում է, որ երբեք ուշ չէ երազանքները կյանքի կոչել

14 Հոկտեմբեր, 2016 00:16
Նորաձևության աշխարհը ցնցած 80-ամյա չինացին պնդում է, որ երբեք ուշ չէ երազանքները կյանքի կոչել

Չինացի դերսան Վանգ Դեշունը, ով հանդես է եկել «Արգելված թագավորություն» և «Երկնքի ու Երկրի ռազմիկները» ֆիլմերում, անցյալ տարի գրավել է նաև նորաձևության աշխարհը:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը` 80-ամյա տղամարդը, բեմ դուրս գալով և բեմահարթակով անցնելով առանց վերնաշապիկի, թափված գորշ մազերով, իր ամուր կազմվածքով գերել էր Չինական նորաձևության շաբաթի այցելուներին: Ցուցադրությունից հետո նա ստացել էր «Չինաստանի ամենաթեժ պապիկ» մականունը:

 


Դերասանը վերջերս հարցազրույց է տվել և խոսել Չինաստանում հասարակության ծերացման թեմայի շուրջ: Ըստ Դեշունի` տարիքն առնելը չպետք է հնարավորությունների սահմանափակման կամ երազանքները մի կողմ դնելու պատճառ դառնա:

Հայրենի քաղաքում Դեշունը թատրոնի դերասան էր: 44 տարեկանում, տեղափոխվելով Պեկին, նա սկսել է զբաղվել մնջախաղով: 50 տարեկանում առաջին անգամ մարզասրահ է այցելել և երբեք ետ չի նայել:

Նա ապացուցում է, որ երազանքներն ի կատար ածելու համար երբեք էլ ուշ չէ: «Ոչ ոք չի կարող քեզ հետ պահել հաջողությունից, բացի ինքդ քեզանից», - ասում է չինացին:

 

Լրահոս

Դիտել ավելին