Կարևոր իրադարձություններ

Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպել են հեռուստաբանավեճի ընթացքում

27 Սեպտեմբեր, 2016 10:50
Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպել են հեռուստաբանավեճի ընթացքում

ԱՄՆ նախագահական ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը առաջին անգամ հանդիպել են հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնում է CNN-ը։

Այս հակամարտությունը իրավամբ անվանում են պատմական, քանի որ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին առաջին անգամ հավակնում է կին, մյուս կողմից՝ միլիարդատեր, որը նախկինում չի զբաղվել քաղաքականությամբ։

Մեկուկես ժամում քաղաքական գործիչները, որոնք վայելում են ընտրողների գրեթե միանման աջակցությունը, առանց կանգ առնելու վիճաբանել են ու ապացուցել իրենց ճշմարտությունը ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության ամենատարբեր հարցերի նկատմամբ։

Մասնագետները, որոնք ստուգել են նախագահի թեկնածուների ելույթների ճշմարտացիությունը, արդեն իսկ նրանց բռնացրել են բազմաթիվ անճշտությունների մեջ հեռուստաբանավեճի ընթացքում։ Ակնհայտ է դարձել մեկ բան՝ Թրամփն ու Քլինթոնն ապացուցել են, որ պատրաստ են համառ պայքարի մինչև նոյեմբերի 8-ը, երբ տեղի կունենան ընտրությունները։

Քլիթոնն ամերիկացիներին խոստացել է «լավ աշխատատեղեր՝ աճող եկամուտներով», իսկ Թրամփն ի պատասխան խոստացել է նվազեցնել հարկերը ու երկիր վերադարձնել «երկրից փախչող» ամերիկյան ընկերություններին:

Թրամփը հայտարարել է, որ իր մրցակիցն արդեն 30 տարի չի գտել ԱՄՆ-ի տնտեսական խնդիրների լուծումը։

Թրամփը չի շրջանցել նաև Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբամային, որը, ըստ նրա, կունենա ավելի հանգիստ ապագա, քան ԱՄՆ-ն։

Կողմերը չեն շրջանցել նաև միմյանց քննադատելու ավանդական թեմաները։ Երբ Թրամփին հարցրել են, թե նա երբ վերջապես կհրապարակի իր հարկային հայտարարագիրը, վերջինս պատասխանել է, որ դա կանի այն ժամանակ, երբ Քլինթոնը հրապարակի իր էլեկտրոնա

 

Լրահոս

Դիտել ավելին