Կարևոր իրադարձություններ

Սցենարի համաձայն` տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ

27 Սեպտեմբեր, 2016 10:38
Սցենարի համաձայն` տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ

ՀՀ ԱԻ նախարարությունը Երևանի մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում (հասցեն` Շենգավիթ վարչական շրջան, Ե. Թադևոսյան 11 (նախկին ունիվերսամի դիմաց) անցկացնելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Թեման` «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ»:

Ուսումնավարժության հիմնական նպատակներն են՝

-ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել գործնական հմտությունները,
-կատարելագործել արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ:

Սցենարի համաձայն` տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ ու հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա:

Միջոցառմանը ներգրավված են թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՔՊ բժշկական ծառայության 1 բրիգադ, մարզադպրոցի կազմավորումները, Շենգավիթի տարածքային բաժանմունքի երկրապահ կամավորականների միության համապատասխան կազմավորումները և Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության 1 մեքենա՝ իր անձնակազմով:

 

Լրահոս

Դիտել ավելին