Կարևոր իրադարձություններ

Նկուղը ջրալցվում է, ինչի հետևանքով թուլացել է տան հիմքը

27 Սեպտեմբեր, 2016 10:34
Նկուղը ջրալցվում է, ինչի հետևանքով թուլացել է տան հիմքը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 41-րդ փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է, ինչի հետևանքով թուլացել է տան հիմքը և վնասվել ննջասենյակի առաստաղը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ ջրալցվում է տան (1950 թ. կառուցված, 120 քմ) նկուղը (35 քմ), իսկ ննջասենյակի (18 քմ) պատին և առաստաղին (փայտյա) առկա են ճաքեր:

 

Լրահոս

Դիտել ավելին