Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը հաշտվել են. «Հայկական ժամանակ»

27 Սեպտեմբեր, 2016 10:07
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը հաշտվել են. «Հայկական ժամանակ»

Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններում նրա դեմ առաջադրված քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը հաշտվել են։ Թեև Թումանյանն ու նրա թիմակիցներն այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատում, սակայն այդպիսի տպավորություն է նաև նրանց պահվածքից։ Ընտրությունների նախօրեին էջմիածնում տեղի ունեցած միջադեպից հետո Թումանյանը պնդում էր, որ իրեն ու իր թիմակիցներին ծեծել են Կարեն Գրիգորյանն ու նրա թիմակիցները։ Նա նշում էր, որ ընտրությունները տեղի են ունեցել անհավասար պայմաններում և ինքը բողոքարկելու է արդյունքները։

Երեկ, սակայն, երբ Թումանյանից  «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց, թե արդյոք բողոքարկում ներկայացվե՛՛լ է՝ նա պատասխանեց. «Որևէ բան չեմ կարող ասել»։ Հարցն ուղղեցինք նաև ավագանու անդամի թեկնածու Կիրակոս Բաժակյանին, որին ընտրությունների նախօրեին Կարեն Գրիգորյանի թիմակիցներն առևանգել Էին և ծեծել։ Նա ևս հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։ Քաղաքապետի և նրանց թիմակիցների հաշտվելու մասին տեղեկությունները  «Հայկական ժամանակ»-ը փորձեց ճշտել ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանից, որը միջադեպի օրը եղել Էր Արթուր Թումանյանի մեքենայում և ևս ծեծի ենթարկվել. Թումանյանի թիմակիցներից նա միակն է, որ ընդգրկվել Է նորընտիր ավագանու կազմում։ Աբգարյանը հերքեց հաշտվելու մասին տեղեկությունը. «Ինչե՞ր եք ասում, ես հիվանդանոցում եմ, առողջական խնդիրներ ունեմ, Էլ ինձ չզանգեք»,՝ ասաց ու անջատեց հեռախոսը։

Թեմայի վերաբերյալ  «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանելիս սակավախոս գտնվեց նաև նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որն ընտրություններում սատարում Էր Արթուր Թումանյանին։ «Ես տեղյակ չեմ ոչ մի բանից, ես նրանց հետ ոչ խոսել եմ, ոչ գիտեմ ինչ են մտադիր անել, ինչ են արել»,– ասաց Հակոբյանը։ Երբ հիշեցրինք, որ սատարում Էր Թումանյանին ասաց, որ նրանց սատարել Է ընդամենն իր մեկ ձայնով. «Ես որպես ընտրող ուղղակի նրանց եմ իմ մեկ ձայնը տվել։ Այդքան բան»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին