Կարևոր իրադարձություններ

Նոր Նորքի նախկին թաղապետի դեմ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»

27 Սեպտեմբեր, 2016 09:47
Նոր Նորքի նախկին թաղապետի դեմ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Նոր Նորքի նախկին թաղապետ, այժմ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ տնօրեն Մելիք Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեր աղբյուրները հայտնեցին, որ քրեական գործի հիմքում դրված է այն հանգամանքը, որ նա թաղապետ եղած ժամանակ չարաշահել է պաշտոնական դիրքը: Խոսքն էժան գներով հողեր գնելու եւ դրանք թանկով վաճառելու մասին է, օրինակ` նա երկու հողամաս գնել է ընդհանուր առմամբ 3 մլն. դրամով, սակայն այն վաճառել է մոտ 47մլն.-ով: Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Մելիք Գասպարյանից:

Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դա զրպարտություն է, ինքը եղել է քննչականում, բացատրություն է տվել, քննությունն ընթանում է, եւ այն պետք է կարճվի: Ինչ վերաբերում է հողերն էժան գնով ձեռք բերելուն եւ թանկով վաճառելուն, նախկին թաղապետն ասաց. «Ձեռք եմ բերել, դա եղել է ապօրինի կառույց, որն օրինականացրել եմ, բոլոր վճարումները կատարել, դա իմ սեփականությունն է, իմ շինությունը, որեւէ խնդիր չկա»:

Հիշեցնենք, որ Մելիք Գասպարյանը 2012թ. թաղապետի պաշտոնից հեռանալուց 5 ամիս անց նոր պաշտոն էր ստացել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին