Կարևոր իրադարձություններ

Անկախության տոնն անցավ, համաներման որոշում այդպես էլ չեղավ. «Հրապարակ»

27 Սեպտեմբեր, 2016 09:35
Անկախության տոնն անցավ, համաներման որոշում այդպես էլ չեղավ. «Հրապարակ»

Այս օրերին շատ է քննարկվում՝ համաներում կլինի՞, թե՞ ոչ։ Հանրության մի ստվար զանգված դրան է սպասում։ Երեք տարի է՝ Սերժ Սարգսյանը համաներում չի հայտարարել, սպասվում էր, որ այս տարի, Անկախության 25-ամյակի առթիվ, ՀՀ նախագահի հրամանով աննախադեպ մեծ ծավալի համաներում կշնորհվի, որը կտարածվի սովորականից ավելի շատ դատապարտյալների վրա։ Բայց անկախության տոնն անցավ, համաներման որոշում այդպես էլ չեղավ։ Սպասվում էր, որ երեկ ԱԺ արտահերթ նիստով կքննարկվեր այդ հարցը, երեկ եւս չեղավ։

Իշխանության ներկայացուցիչներից մեկը «Հրապարակ» հետ զրույցում երեկ գրեթե բացառեց, որ համաներման որոշում կլինի․ «Այս փուլում չի սպասվում նման որոշում»։ Արդարադատության նախարարն էլ ասաց, որ համաներման մասին ինքը որեւէ բան չի լսել, նման որոշում չկա։ Թերեւս տարին այդպես էլ փակվի՝ համաներման որոշման սպասումով։

 

Լրահոս

Դիտել ավելին