Կարևոր իրադարձություններ

Օրենքները բյուջեն թալանողների համար մի 10-15 տարվա ազատազրկում նախատեսում են. «Չորրորդ իշխանություն»

27 Սեպտեմբեր, 2016 09:25
Օրենքները բյուջեն թալանողների համար մի 10-15 տարվա ազատազրկում նախատեսում են. «Չորրորդ իշխանություն»

Երբ Վերահսկիչ պալատի նախագահը հադես է գալիս Ազգային ժողովում, մարդ զարհուրում է, բայց ես հլա չեմ տեսել, որ մեկին գնդակահարեն, կախաղան բարձրացնեն։ Օրենքի հումանիտար վերաբերմունքը այդպիսի մարդկանց նկատմամբ թողտվություն է ստեղծել, հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։

«ՉԻ» - Փաստորեն պատճառը Հայաստանի օրենքներն են։ Դրանք, հասկանում եք, շատ են մարդասիրական և բյուջեն թալանելու համար ոչ գնդակահարություն են նախատեսում, ոչ կախաղան։ Դրա համար էլ մարդիկ գողանում են։ Հետաքրքիր է, իսկ Համլետ Հարությունյանը տեղյա՞կ է, որ մեր օրենքները, ճիշտ է, գնդակահարություն   ու   կախաղան   չեն   ենթադրում, բայց բյուջեն թալանողների համար մի 10-15 տարվա ազատազրկում նախատեսում են։ Ու թարսի պես՝ իշխանության վերին օղակներից դեռ ոչ մեկին այդքան տարով չեն նստացրել։


Այնպես որ՝ խնդիրը մեր օրենքների չափազանց հումանիստական լինելը չէ։ Խնդիրն այն է, որ մեր օրենքները չեն գործում։ Տեսնես ո՞վ է դրա պատասխանատուն:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին