Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն փորձել է աննախադեպ հանրահավաք անցկացնել Սևանում. «Հրապարակ»

27 Սեպտեմբեր, 2016 08:57
ՀՀԿ-ն փորձել է աննախադեպ հանրահավաք անցկացնել Սևանում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով`երեկ ՀՀԿ-ն փորձել է աննախադեպ հանրահավաք անցկացնել Սեւանում։ Մի շարք գյուղապետեր ավտոբուսներով համագյուղացիներին տեղափոխել են Սեւան։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մինչեւ անգամ Կոտայքի մարզից է «օգնություն» կանչել․ ցուցարարների շարքերում տեսել են Սոլակի գյուղապետին։

ՀՀԿ-ն այստեղ պաշտպանում է անկուսակցական Սարգիս Մուրադյանին՝ Սեւան ազգային պարկի փոխտնօրենին, որի մասին գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն ասել էր, թե Սեւանում չի ապրել, Լճաշեն գյուղից է, ընտրություններից 1 տարի առաջ գրանցել են Սեւանում։ ԱԺ արտահերթ նիստի կեսից երեկվա հանրահավաքին են շտապել նաեւ Էդուարդ Շարմազանովը, նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը։ Շարմազանովը կոչ է արել ընտրել Մուրադյանին՝ իր համակուրսեցուն։ Սոլակի համայնքապետն էլ իր ներկայությունը բացատրել է «անձնական գործերով»։

 

Լրահոս

Դիտել ավելին